Երևանում ավարտվեց մինչև 19 տարեկանների միջազգային ընկերական մրցաշարը, որին մասնակցեց նաև Հայաստանի հավաքականը:
Վերջին 3-րդ խաղում Հայաստանի հավաքականը 0:7 հաշվով զիջեց Գերմանիային, ենթախմբում զբաղեցնելով վերջին հորիզոնականը: Երեք խաղում մեր ֆուտբոլիստները խփեցին 1 և բաց թողեցին 16 գնդակ:
Առաջին խաղում Հայաստանը 4:0 հաշվով պարտվել էր Հոլանդիային, իսկ երկրորդ խաղում 1:5 հաշվով Պորտուգալիային:






































