Վատիկանը շուտով կսկսի նոր պրոյեկտ՝ լրատվական կայք news.va հասցեով, որը թարմացնելու է անձամբ Հռոմի պապը: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Նոր կայքը, որն իր մեջ ներառելու է Վատիկանի բոլոր լրատվական ռեսուրսները, պաշտոնապես կներկայացվի հունիսի 29-ին, երբ կնշվի Հռոմի պապի ձեռնադրության 60-ամյա հոբելյանը: Նշվում է, որ կայքի ստեղծման աշխատանքներին 84-ամյա պապն անձամբ է մասնակցել:
Կայքի ստեղծումը համակարգող Կլաուդիա Մարիա Չելան ասել է, որ սա ոչ միայն տեղեկատվական աղբյուր է, այլև լավ միջոց Վատիկանի վարչությունների միջև աշխատանքները կարգավորելու համար: Բացի այժմ գործող vatican.va կայքից, Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն ունի սեփական ալիքը Youtube-ում: