Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սխալներ ու բացթողումներ չունենար, ապա չէր տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ: Այս մասին նոյեմբերի 19-ին ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, պատգամավորը ընդգծեց, որ էյֆորիայի ժամանակ ընտրություններ չի կարելի անցկացնել: «Պետք էր կառավարությանը հնարավորություն տալ մեկ տարի աշխատել: Հասարակությունը պետք է գնահատական տար նրա աշխատանքին», – ասաց Բաղդասարյանը:











































