Իտալիայի մայրաքաղաք Հռոմի քաղաքային խորհուրդը որոշել է, որ այժմ Հռոմում արգելված է գլադիատորի հագուստներ հագնել կամ ցանկացած այլ պատմական հերոսի մարմնավորել՝ զբոսաշրջիկների հետ լուսանկարվելով գումար վաստակելու համար: Հակառակ պարագայում օրինախախտը ստիպված կլինի 400 եվրո տուգանք վճարել:
Նույն որոշմամբ քաղաքային խորհուրդը համալրել է շատրվանների ցանկը, որտեղ արգելվում է լողալ: Նախկինում արգելքը վերաբերում էր միայն Տրևիի շատրվանին: Դրանցում չի կարելի նաև իրեր նետել, հեղուկ լցնել և կենդանիների լողացնել: Բացառություն են կազմում միայն մետաղադրամները:
Հռոմում արգելվել են նաև տարբեր պանդոկներում, գինետներում «ալկոհոլային տուրերը», ինչպես նաև երեկոյան 10-ից հետո ալկոհոլային ըմպելիքի վաճառքը: Կտուգանվեն նաև նրանք, որոնք մինչև առավոտյան ժամը յոթը հրապարակայնորեն ոգելից կօգտագործեն:












































