Sunday, 14 06 2026
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մայրաքաղաքում կավելանա աղբամանների և աղբարկղերի քանակը

Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը, կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել: Այսպիսի պահանջ է դրվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում. «Կառուցապատողներից պետք է պահանջել շինարարական նորմերի պահպանում, որպեսզի Երևանի ու երևանցիների համար անհարմարություններ չստեղծեն»,- շեշտել է քաղաքապետը:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը:
Մայրաքաղաքի փողոցների և մայթերի հարակից տարածքներում աղբահանությունը պատշաճ իրականացնելու նպատակով, բոլոր վարչական շրջաններին ավելի քան 1900 աղբարկղեր են հատկացվել:

Շարունակելով աղբահանության կազմակերպման թեման, Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչ աղբահանության մրցույթի հայտարարելը և համակարգի կառավարումը նոր օպերատորներին հանձնելը, կարգավորել պայմանագրային դաշտը և ապահովել հավաքագրումների ցուցանիշը:

Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտադրել է գույքահարկի և հողի հարկի համար գանձվող վարձավճարների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը:

Անդրադառնալով քաղաքապետարանի այս տարվա ծրագրերով նախատեսված շինբարեկարգման աշխատանքների իրականացմանը՝ քաղաքապետի կողմից հետևողականության պահանջ է դրվել բարեկարգման աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու մասով:

Բարեկարգման ծրագրի շրջանակում, հանձնարարվել է նաև գույքագրել և ընդհանուր գնահատական տալ մայրաքաղաքի ստորգետնյա անցումների այսօրվա վիճակի վերաբերյալ:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների, սիզամարգերի ու լանդշաֆտների խնամքն ապահովելու նպատակով՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գույքագրել ոռոգման ցանցի անհրաժեշտություն ունեցող տարածքները և տալ ֆինանսական գնահատական. «Մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն և այդ ուղղությամբ պետք է ունենալ հստակ կիրառական ծրագիր»,- նշել է քաղաքապետը:

Հանձնարարվել է նաև լուրջ ուշադրություն դարձնել այգիների և պուրակների կանաչ տարածքների խնամքին: Ուժեղացնել վերահսկողությունը հատկապես վարձակալությամբ տրված տարածքների ուղղությամբ:

Երևանի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում, «Երևանջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին հանձնարարվել է ջրամատակարարման պոմպակայաններում, էլեկտրամատակարարման ենթակայաններում և գազաբաշխիչ կետերում ապահովել սանիտարական պատշաճ վիճակ և բարեկարգել այդ կառույցների տարածքներն ու արտաքին տեսքը:

Խորհրդակցության ընթացքում, որպես բնակչությանը հուզող խնդիր, վարչական շրջանների ղեկավարների կողմից բարձրացվել է հատկապես ամռան ամիսներին ջրամատակարարման գրաֆիկների խախտման հետ կապված հարցը:
Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել հարցը, ընդգծելով, որ ընկերությունը պետք է բաժանորդների համար ապահովի որակյալ ծառայություն՝ պահպանելով ջրամատակարարման սահմանված ժամային գրաֆիկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում