Չորեքշաբթի երեկոյան Կիևում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի է ունեցել պիկետ, որի ժամանակ ուկրաինացիները պահանջել են դադարեցնել զանգվածային անկարգությունների ֆինանսավորումը, որը, ինչպես նրանք են կարծում, իրականացնում է Վաշինգտոնը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Ակցիայի կազմակերպիչն է «Կիևցիները՝ հանուն մաքուր քաղաքի» շարժումը, որը դեմ է «եվրամայդանին»:
«Այն ամենում, ինչ այժմ տեղի է ունենում մայրաքաղաքի կենտրոնում, մեղավոր է Ամերիկան: Դրան պետք է վերջ տալ, մենք ողջ աշխարհով մեկ հայտարարում ենք՝ Ամերիկա՛, վերջ տուր, Ամերիկա՛, Ուկրաինայում խաղաղություն պետք է լինի»,- բարձրախոսով հայտարարել է շարժման առաջնորդ Իվան Պրոցենկոն:









































