Շվեյցարիայի արտգործնախարար, ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկգալտերը անհանգստություն է արտահայտել Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ՝ հակամարտող կողմերին կոչ անելով զերծ մնալ բռնութունից և խաղաղ երկխոսություն սկսել՝ որպես առաջին անհրաժեշտ քայլ ներկա ճգնաժամի լուծման ուղղությամբ:
«Ես խորապես անհանգստացած եմ զոհերի մասին տեղեկություններից, և իմ մտքերը զոհվածների ու տուժածների ընտանիքների հետ են: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Շվեյցարիան պատրաստ է օգնել Ուկրաինային՝ գտնելու խաղաղ քաղաքական ելք այդ ճգնաժամից»,- ասվում է հայտարարության մեջ, որը տեղադրվել է ԵԱՀԿ կայքում:
«Մենք ուկրաինական իշխանություններին կոչ ենք անում անել հնարավոր ամեն ինչ՝ կանխելու լարվածության հետագա թեժացումը, արագ հետաքննություն անցկացնել և զոհերի ու բռնության մեղավորներին արդարադատության ձեռքը հանձնել»,- նշել է նա՝ փոխանցում է Interfax-ը:









































