Հունվարի 20-ին Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը Հոֆբուրգի իր նստավայրում ընդունել է Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմին և ներկաների առաջ հանդես է եկել ուղերձով:
Ընդունելության շրջանակներում Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի հետ տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում Նախագահ Ֆիշերը նախ իր ողջույններն է փոխանցել Հայաստանի իր պաշտոնակցին, որից հետո կողմերն անդրադարձել են 2014թ. հունիսին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի` Ավստրիա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական ընթացքին:










































