Ուկրաինայի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն առանց մեկնաբանության լքել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Չորեքշաբթի օրը նախագահական պալատի շենքում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևի հետ հանդիպում` քաղաքական ճգնաժամը կարգավորելու հարցով:
Ընդդիմադիրներ Արսենի Յացենյուկը և Վիտալի Կլիչկոն նստել են իրենց ավտոմեքենաները և առանց որևէ մեկնաբանություն տալու հեռացել:
Կլիչկոյի խոսքերով` հանդիպման արդյունքները կհրապարակվեն չորեքշաբթի երեկոյան` «ժողովրդական վեչեի» ժամանակ:









































