Պեկինի օրենսդիր մարմինը մեգապոլիսի օդի աղտոտման հետ կապված որոշում է ընդունել: Փաստաթղթում նշվում է մթնոլորտ կեղտոտ արտանետումների վերահսկողության և բնապահպանական կանոններին չհետևելու դեպքում ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու մասին, գրում է ITAR-TASS-ը: Փաստաթղթի նմանատիպ մի տարբերակ թողարկվել էր նաև 2000-ին:
Համաձայն որոշման` Պեկինում կսահմանափակվեն և աստիճանաբար կնվազեցվեն կեղտոտ արտանետումները: Չինաստանի մայրաքաղաքում կնվազեցվի նաև ածխի օգտագործման ծավալը: Իշխանությունները պատրաստ են խիստ տուգանքներ սահմանել որոշումը խախտողների համար և նրանց քրեական պատասխանատվության ենթարկել:








































