Խոշոր ընկերությունների բաժնետերերը, որոնք զբաղվում են բիզնեսի կառավարման գաղափարների առաջ քաշմամբ, խուսափում են հասարակության առաջ պատասխանատվությունից ու մտադիր են արագ եկամուտ ստանալ: Այս մասին հայտնել է Pepsi-ի ղեկավար Ինդրա Նուրին՝ Դավոսում ընթացող ֆորումի ժամանակ, հայտնում է ITAR-TASS-ը:
«Պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ ակտիվ մինորիտար բաժնետերերը շահագրգռված չեն բիզնեսի երկարատև կայունությամբ ու սոցիալական պատասխանատվության կորպորատիվ ծրագրերով»,- հայտարարել է Նուրին՝ նշելով, որ հարկավոր է մտածել ոչ միայն գումար աշխատելու, այլև այն մասին, թե ինչ միջոցներով են դրանք ձեռք բերվում:
Նուրին առաջարկել է նաև փոխել MBA-ի բիզնես-կրթության ծրագիրը, քանի որ այն սովորեցնում է գումար աշխատել ցանկացած եղանակով:











































