Առնոլդ Շվարցենեգերը կերպարանափոխվել ու որպես մարզիչ է «աշխատում» Gold`s Gym մարզասրահների ցանցի Վենիս բիչի (Կալիֆոռնիա) մասնաճյուղում: Նա օգտակար խորհուրդներ է տալիս սրահի այցելուներին:
Նկարահանումն իրականացվել է՝ նվիրատվություն հավաքելու նրա After-School All-Stars ծրագրի համար, որը հիմնադրվել է 2002-ին և հետանդում է ուսանողների համար առողջությամբ զբաղվելու արտադասարանական հնարավորությունների ապահովման նպատակ:
Երեկ համացանցում հայտնված տեսանյութն արդեն ավելի քան 800 հազար դիտում է ունեցել:









































