Սիրիայում հակամարտության կողմերը պետք է համաձայնության գան ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Նման հայտարարությամբ այսօր Սիրիայի նվիրված «Ժնև 2» համաժողովում հանդես է եկել Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին:
«Եգիպտոսը հավատում է, որ կողմերի միջև համաձայնությունը որպես առաջնահերթ խնդիր պետք է հաշվի առնի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք այստեղ Սիրիան բաժանելու համար չենք, այլ նրա համար, որպեսզի օգնենք սիրիացիներին՝ հակամարտության բոլոր մասնակիցներին, կառուցել նոր ապագա»,- հայտարարել է Ֆահմին, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Նա նշել է, որ հակառակ գործողությունները լուրջ հետևանքների կհանգեցնեն տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս:
«Ես զգուշացնում եմ, որ ցանկացած համաձայնություն, որը կպարունակի Սիրիայի մասնատման համար անգամ փոքր պատրվակ, հետագայում կարող է բազմաթիվ լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի (Մերձավոր Արևելքի) և սահմանակից մյուս շրջանների համար»,- ասել է Եգիպտոսի արտգործնախարարը:










































