Կանեփ արտադրողների ու վաճառողների ամերիկյան ասոցիացիան (National Cannabis Industry Association, NCIA) քննադատել է Facebook սոցցանցը օրինական թմրանյութի գովազդային պաստառները տեղադրելուց հրաժարվելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ Facebook-ի ադմինիստրացիան անտեսում է իրենց հարցումները, որոնք կապված են սոցցանցում մարիխուանայի գովազդային պաստառների տեղադրման հետ:
«Մեզ ասել են, որ դա խախտում է կայքի օգտագործման կանոնները»,- հայտարարել են NCIA-ում:
Արհմիությունում նշել են, որ նման քաղաքականությունն իրենց անհասկանալի է թվում:
Facebook-ում, իր հերթին, հաստատել են, որ մարիխունայի գովազդը, այդ թվում՝ օրինական, կայքում արգելված է:








































