Թուրքիայի հետախուզությունը պարզել է, թե որտեղ է գտնվել հատուկ սարքավորումը, որի օգնությամբ գաղտնալսվել են երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցները՝ գրում է Milliyet թերթը:
Պարբերականը տվյալներով՝ գաղտնալսման սարքավորումը տեղադրված է եղել վարչապետի աշխատասենյակում, որտեղ էլ գտնվել է նաև հատուկ հաղորդիչը:
Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի գործով քննության ընթացքում պարզվել է, որ վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսվել են:
Մեկ տարի առաջ Ստամբուլի ոստիկանությունում տեղեկություն էր ստացվել լուրջ կոռուպցիոն խախտումների մասին, և տարվա ընթացքում գաղտնալսվել են մի շարք պաշտոնատար անձնանց, այդ թվում՝ վարչապետի հեռախոսազրույցները:
Վարչապետին ապօրինի գաղտնալսելու համար պաշտոնից հեռացվել է Թուրքիայի Հեռահաղորդակցական կապի ղեկավար Ջեմալեթդին Չելիքը: Նա Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունում աշխատել է մինչև 2012 թվականը:
Անցած տարվա դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված հատուկ գործողության արդյունքում ավելի քան 5 տասնյակ մարդ էր ձերբակալվել, այդ թվում՝ գործարարներ և մի քանի նախարարների որդիներ: Ձերբակակությունները կատարվել են կոռուպցիայի, թմրամիջոցների մաքսանենգության ու իրացման մեղադրանքներով:








































