Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀԿ-ի երկրորդ գալուստը

ՀՀԿ-ն հայտարարեց առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին: Ի սկզբանե էլ պարզ էր, որ հանրապետականը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած, որ շարմազանովաաշոտյանական տանդեմը փորձում էր որոշակի ինտրիգ ներդնել «ՀՀԿ-ի երկրորդ գալուստում»: Չեղած ինտրիգը կարծես ստացվեց այն առումով, որ ամբողջ 20 տարի միանշանակ բացասական ազդակներ առաջացրած այս կուսակցությունը վերջին երկու օրերին հայաստանյան ԶԼՄ-ների «թոփ լուրերի առաջատարն էր» ու որքան էլ զարմանալի է, եզակի անգամ, չեզոքին մոտ ներկայացմամբ:

ՀՀԿ-ի երկրորդ գալուստում  Միքայել Մինասյանի ու Ռոբերտ Քոչարյանի «հովանվորյալ» կայքերի իրարանցումն ու  ոգևորությունն որոշակիորեն կարելի է ըմբռնել:  Անհասկանալի է մնացյալ լրատվամիջոցների ակտիվությունն այն առումով, որ զարմանալի մանրամասնությամբ անդրադարձան ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերն ու ՀՀԿ-ական գործիչների ցինիկ ելույթներին: Բանը հասավ նրան, որ երկրի ու ժողովրդի առաջ գործած հանցագործությունների, երկիրը սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական աղետալի վիճակի հասցնելու, այն հայաթափելու համար այս կուսակցությանը  պատմության դատաստանի ու դատարանի առջև կանգնեցնելու, գործունեությունն  արգելելու փոխարեն, դեմոկրատիայի հովերով տարված, «մոռանալով» ապրիլ ամիսը, երբ ժողովուրդը սրանց ուղղակի վռնդեց իշխանությունից, գրեթե բոլոր հեռուստաալիքները ներկայացնում էին  այն կադրերը, որում հհկական գործիչը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իրենց ընտրի, եթե ուզում է  ուժեղ ընդդիմություն ունենալ: Նույնն էր, եթե ասվեր «առանց մեզ ուժեղ երկիր հնարավոր չէ ունենալ»: Փաստորեն երկիրը կործանման եզրին հասցրած,  այն ոհմակի օրենքներով կառավարած (խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է) ՀՀԿ-ն հիմա էլ ուզում է նույն անել որպես ընդդիմություն, մոտ ապագայում իշխանության գալու ակնկալիքով:

Կուսակցություն, որի գաղափարախոսական հիմնական արժեքները պետք է լինեին    արդարությունը, հավասարությունը, ճշմարտությունը, արժանապատվությունը, ազատությունը, հնարավորությունների հավասարությունը, բազմակարծությունն ու մրցակցային հավասար պայմանները, որը սակայն ամբողջ 10-20 տարի այդ ամենն հասկացել ու կիրառել է խիստ յուրովի ու միայն յուրայինների համար: Հիմա էլ առանց խղճի խայթի հայտ է ներկայացնում այս արժեքների պաշտպանի դերում հանդես գալու: Զարմանալի  է, թե ումից, երբ դրանց միակ ու հիմնական ոտնահարողն ինքն էր:

Ցավալի է, բայց ժողովուրդն անտարբեր ընդունեց իր դեմ արված ՀՀԿ-ի հերթական ոտնձգությունը: Ինչքան էլ ասվի, որ հեղափոխությունը հաղթանակել է, զարգացումներն արդեն անշրջելի են, այդուհանդերձ դեռևս ռիսկեր կան: ՀՀԿ-ն մի կուսակցություն է, որ բոլոր այս տարիներին ժողովրդի առաջ տարբեր դեմքերով է հանդես եկել ու այսօր էլ հերթական անգամ մոլորեցնելու է մարդկանց այլ դեմքերով:

Տիգրան Թորոսյան.  ՀՀԿ-ի առաջին  դեմքերից էր, խիստ գաղափարական: Մարտի 1-ից հետո գաղափարներից էլ հրաժարվեց, սկզբունքներից էլ,  պաշտոնին մնալու հույսով, բայց «ընտանիքն իր օրենքներն ունի»: Վաղուց կուսակցությունում չէ:

Հովիկ Աբրահամյան. Այս կուսակցության իրական սիմվոլն էր: Նա էլ այդտեղ չէ:

Կարեն Կարապետյան. 2016թ. նորացված կուսակցության հերթական դեմքն էր: Սա էլ կուսակցությունում չէ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյան: ՀՀԿ-ի կնքահայրերից մեկի որդին ու ՀՀԿ  «վերջին մոհիկանը»: Նույնպես թռած է: Պաշտոններից թռնելուց հետո կուսակցսությունից թռածների անունները կարելի է երկար թվարկել: Չթռածներն էլ թռնելու տեղ չունեն ու երեսատեղ էլ չունեն ընդամենը երեկ «փաստաթղթերով իրենց ընտրած» ժողովրդի հետ հանդիպելու:

Այս օրերին, ինչպես և 2016թ.-ին, սրանք  իրենց փոխարեն առաջին շարքերում այլոց, բոլորովին անծանթների են բռթում, մանդատներն իրենց վերցնելու հույսով: Այն ժամանակ ստացվեց ու բնական էր:  Վերջին 10-15  տարիներին այս կուսակցությունը իշխանությունը պահել է միմիայն վարչական ռեսուրսի և տոտալ ընտրակաշառքի միջոցով: Այսօր սակայն այլ խնդրի առաջ են կանգնած: Հիմա ի վիճակի չեն «ինչքան ուզեն այնքան խփենի»:

Հետևաբար խաչմերուկներում, մարզպետարաններում, գազելներում, շտաբերում փող բաժանել չեն կարող:  Սրանց համար 5%-ը երազելի, բայց և անհասանելի է: Հետևաբար, որքան էլ խաղի կանոնները փոխվել են, որքան էլ Փաշինյանը հայտարարի, որ ընտրակաշառքը բացառվում է,  միևնույնն է, ՀՀԿ-ն դրան գնալու է, որովհետև չգնալը վերջ է, ինչն այդպես չեն ուզում:  Հեղափոխությունը հաղթանակել է, բայց հբոլոր բնագավառներում էլ էությամբ հհկականները դեռ լիքն են, որ իրենց չափով պատառներ ու փշրանքներ են ստացել կերակրատաշտակից: Հազար համայնքապետերից ամենաքիչը 300-400-ը  ողնուծուխով   ՀՀԿ-ականներ են, որ նախկինների հետ փթերով փող են առել ու տվել: Նույնը մարզպետարաններում, ոստիկանությունում և գրեթե ամենուր: Սրանք բոլորովին էլ դեմ չեն լինի  մի անգամ էլ փողեր կպցնելուն: Նման ամեն գյուղապետ 5-10 վստահելի, հարազատ ընտանիք կունենա, որոնց կարող է վստահել ու ընտրություններին նախորդող գիշերը «այցելել»: Այդպես շարունակ:

Այնպես որ իշխանությունները մի քիչ գերագնահատում են իրենց հնարավորությունները, ասելով, որ փող չի բաժանվելու: Այս կուսակցությունն էլ, մյուսներից որոշներն էլ այլ ելքը չունենալով, փակուղում հայտնվելով «վաբանկ» են գնալու, ինչը վտանգավոր է երկրի ու հեղափոխության համար: Իշխանություններն էլ այլ ելք չունեն և պետք է պատրաստ լինեն  սրանց մատուցելիք անակնկալներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում