Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Շվեյցարիայում կմնա միջսիրիական երկխոսության առաջին փուլի ընթացքում: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այսօր համաժողովի բացման պաշտոնական օրն է, և շատ պատվիրակություններ կցրվեն:
«Ուղիղ բանակցությունները կսկսվեն ուրբաթ, և ամբողջ առաջին փուլի ընթացքում Վալիդ Մուալեմը, ինչպես նաև մյուս կողմից բանակցող Ահմեդ Ջաբրան կլինեն Ժնևում»,- հայտարարել է Սիրիայի կառավարական պատվիրակության անդամ Ահմադ Կեզբարին:
Այն հարցին, արդյոք կողմերի միջև կստորագրվի՞ որևէ փաստաթուղթ, գործակալության զրուցակիցը պատասխանել է, որ այսօր ոչինչ չի ստորագրվի, քանի որ բանակցություններ չեն լինի:
«Սակայն նման բան բացառված չէ բանակցությունների ընթացքում, եթե մենք և մյուս կողմն ինչ-որ բանի գանք»,- ասել է նա և հավելել, որ միջսիրիական երկխոսության առաջին փուլը կտևի առնվազն մեկ շաբաթ:












































