Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը համեմատել է կատալոնացիների հարձակվող Նեյմարին հոլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրոյֆի հետ: Ֆաբրեգասը նշել է, որ երկու ֆուտբոլիստներն էլ արագավազ են:
«Իր խաղաոճով Նեյմարը հիշեցնում է Կրոյֆին: Ցավոք, ես չեմ հետևել հոլանդացու խաղին, բայց հիանալի գիտեմ, թե ինչպես էր նա դրսևորում իրեն խաղադաշտում:
Նեյմարն արագավազ ֆուտբոլիստ է, ով ցանկացած պահի կարող է միանալ ցանկացած դրվագի: Դա վերաբերում է թե´ պաշտպանության գծի, թե´ հարձակման գծի գործողություններին»,- ասել է Ֆաբրեգասը:










































