Wednesday, 22 07 2026
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է

Սերժ Սարգսյանն այդպե՞ս է պաշտպանելու Արցախը. պետք է հեռու մնալ

«Եթե երկրի շահի տեսանկյունից իշխանությունը քայլ է անում, միանշանակորեն պաշտպանվելու է մեր կողմից, եթե՝ ոչ, քարը քարին չի թողնվելու»։ «Քարը քարին»-ը հիմնականում առնչվել է ղարաբաղյան խնդրին։ «Էստեղ մենք լինելու ենք անզիջում, պայքարելու ենք մինչև վերջ», Սերժ Սարգսյանի խոսքը մեջբերելով գրում է «Հրապարակ» օրաթերթը, մանրամասներ ներկայացնելով ՀՀԿ Խորհրդի նոյեմբերի 11-ի նիստից: Այդ նիստն անցել էր բավականին թեժ ու բուռն, որի ընթացքում կայացվել էր արտահերթ ընտրությանը մասնակցելու որոշում:

Սերժ Սարգսյանը հետաքրքիր բան է ասել, եթե ասել է: Արցախի հարցում լինելու են անզիջում: Հետաքրքիր է, այնպես անզիջում, ինչպես Կազանո՞ւմ: Որովհետև Սերժ Սարգսյանը խոստովանել էր, ապրիլյան քառօրյայից հետո, որ Կազանում համաձայն է եղել ստորագրել հայտնի պլանը, որով, ի դեպ, նախատեսված է եղել տարածքների վերադարձ՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման: Ընդ որում, Սարգսյանի այդ հայտարարությունից հետո որևէ ՀՀԿ-ական չի հանել որևէ ձայն, չի արտահայտել որևէ զարմանք, թե ինչպես կարող էր Հայաստանի հանրապետության Առաջին դեմքը լինել այդօրինակ պլան ստորագրելու պատրաստ:

Միևնույն ժամանակ անցնող տարիներին տարածվել է մի մտայնություն, թե Հայաստանի ղեկավարները «հնարամտորեն» կամ «խորամանկորեն» են արտահայտվել այդօրինակ պլաններին կամ բանաձևերին կողմ, իսկ իրականում նրանք տարածք հանձնող չէին: Հարց է առաջանում, ինչի՞ վրա են դրել իրենց հույսը Հայաստանի հնարամիտ ղեկավարները: Այն բանի վրա, որ Ալիևը չի՞ համաձայնելու՝ պահանջելու է ամբո՞ղջը: Թե՞ որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, նաև Իրանը, գուցե Եվրոպան, Թուրքիան, Չինաստանը և Ավստրալիան, Մադագասկարը կամ Վանուատուն չեն կարողանալու Արցախի հարցում գալ ընդհանուր հայտարարի և պարտադրել որևէ պլան: Այդ անլուրջ մոտեցումներո՞ւմ է ՀՀԿ-ն շարունակելու լինել անզիջում:  Այն պարագայում, երբ ազատագրված տարածքների վերադարձելիությունն ու դրանց նկատմամբ Ադրբեջանի անբեկանելի իրավունքը դեռևս բանակցային գործընթացի մեկնարկին ճանաչումը հայկական կողմին դրել է բավականին բարդ ռազմա-քաղաքական իրավիճակում, որը կարողացել է օգտագործել Բաքուն:

Այդ իմաստով, Արցախի խնդրի առնչությամբ հիմնարար հայտարարություն արեց Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանը, դեռևս 2018-ի փերվար-մարտին, իր հարցազրույցներից մեկում ասելով, որ բանակցության պետք է գնալ ամեն ինչ ուզելու պահանջով: Ըստ նրա, այլ հարց է, թե հետո բանակցության ընթացքում ինչի հնարավոր կլինի հասնել, բայց բանակցության պետք է գնալ այնպիսի դիրքորոշմամբ, որ դիմացի կողմը տեսնի՝ մենք ուզում ենք ամեն ինչ: Մի բան, որով արդեն տարիներ շարունակ բանակցության է գնում Բաքուն, օգտագործելով հենց այն հանգամանքը, որ Հայաստանը կարգավորման գործընթացը դեռ չսկսած ճանաչել է ազատագրված տարածքների հանդեպ Բաքվի իրավունքը և պարբերաբար, տարբեր փուլերում վերհաստատել դա՝ նախկին բոլոր երեք նախագահների ժամանակաշրջանում: Հայաստանի նախկին երեք նախագահները ունեն Արցախի խնդրում հանրային և պետական օգտակարության մի տարբերակ՝ հեռու մնալ այդ հարցում հանրային-քաղաքական դերակատարությունից, ու հեռու պահել դրանից իրենց այսպես ասած քաղաքական թիմերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում