Լաս Վեգասի D Las Vegas և Golden Gate խաղատներում այսօրվանից կարելի է վճարել «բիտքոին» վիրտուալ արժույթով: Այս մասին հայտնում է Forbes պարբերականը:
Վիրտուալ արժույթը շրջանառության մեջ դնելու որոշումը խաղատների սեփականատերերը կայացրել էին մի քանի մշտական հաճախորդների խնդրանքով: Խաղատների պատասխանատուները նշել են, որ իրենք արագ են հարմարվում նորագույն տեխնոլոգիաներին, և որ այժմ այդ նախաձեռնության գործարկման ամենահարմար պահն էր:
Ինչպես նշում է պարբերականը, խաղերի համար հյուրերը վիրտուալ արժույթով վճարել չեն կարող: Բիտքոինը կընդունվի որպես վճարման միջոց ռեստորաններում, սրճարաններում, հուշանվերների խանութում, ինչպես նաև հյուրանոցային համարում: Վճարում իրականացնելու համար կկիրառվի BitPay համակարգը:








































