«Հրապարակ»-ի տեղեկություններով, կառավարությունն այլևս չի օգտվում U.com ընկերության մատուցած ինտերնետ ծառայություններից: Մի քանի օր առաջ հայտարարված մրցույթի ժամանակ հաղթել է ոչ թե U.com, այլ ABC-Բիլայն համատեղ ընկերությունը, որն ըստ պատասխանատուների, ավելի մատչելի պայմաններ էր առաջարկել: Ինչով է պայմանավորված այս որոշումը՝ Գագիկ Խաչատրյան- Տիգրան Սարգսյան հակամարտությա՞մբ, թե՞ հաղթող ընկերության «բարեմասնություններով»:
Այնուհանդերձ, վերջին օրերի ՊԵԿ-ֆինանսների նախարարություն փոխհրաձգության ֆոնին բավական հետաքրքիր է ABC-Բիլայն ընկերության «մուտքը» կառավարության համացանցային տիրույթ: Բանն այն է, որ, որոշ տեղեկություններով, համատեղ այդ ընկերության մեջ որոշ բաժնեմաս ունի նաև երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































