Ռիհաննայի աշխատանքային օրերին կարելի է միայն նախանձել. օրերս նա մասնակցել է բրազիլական հայտնի Կոպակաբանա լողափին կազմակերպված ֆոտոշարքին: Հիշեցնենք, որ Բրազիլիա երգչուհին ժամանել է Շակիրայի հետ հանդիպելու և հաճելի հանգիստ անցկացնելու համար:
Ինչ վերաբերում է նկարահանումներին, ապա Ռիհաննան ոսկեգույն բիկինիով փայլել է զբոսանավի տախտակամածին: Նկարահանումների ընդմիջումներին նա շփվել է լուսանկարիչների և ընկերների հետ և շամպայն է խմել:













































