Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը, որի 8-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր ուժերը չափեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Հայաստանի հավաքականի առաջին համարը հանդես էր գալիս սև խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 48-րդ քայլում, և արձանագրվեց խաղաղ ելք:
Արոնյանն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 6 միավոր ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:






































