ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտ ամսին մի քանի աշխատանքային հանդիպումներ կանցկացնի, ներառյալ՝ Հռոմի պապին այցելությունը, հայտարարել են Սպիտակ տանը:
Ինչպես տեղեկացվում է, ամերիկացի նախագահի շրջագայությունը կկայանա մարտի 24-27-ը: Սկզբում Օբաման Նիդեռլանդներ կայցելի, որպեսզի մասնակցի միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթնաժողովին, այնուհետև մարտի 26-ին կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին: Օբամայի վերջին հանդիպումը Հռոմում կկայանա, որտեղ նա կայցելի Պապին:










































