Բրիտանացի բռնցքամարտիկ Դեյվիդ Հեյը ցանկանում է կրկին մենամարտել Վլադիմիր Կլիչկոյի հետ:
«Վլադիմիրին հաջողություն եմ մաղթում Լեապաիի դեմ մենամարտում: Նա մենամարտելու է բռնցքամարտիկի դեմ, որի անունը մինչ այս ընդհանրապես չէի լսել:
Հուսով եմ՝ նա կհաղթի և առողջ կլինի, մինչև ուսիս վնասվածքից ապաքինվեմ և պատրաստ լինեմ ռևանշի»,- հայտարարել է Հեյը:
Հիշեցնենք, որ 2011թ. Վլադիմիր Կլիչկոն Դեյվիդ Հեյին պարտության էր մատնել մրցավարների միաձայն որոշմամբ: 2013թ. նոյեմբերին բրիտանացին հայտարարել էր մարզական կարիերայի ավարտի մասին:









































