Ինչպես հաղորդում է TechCrunch կայքը, Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվը հասել է 750 միլիոնի: Ըստ TechCrunch կայքի՝ ակտիվ օգտատերերի թիվը 500 միլիոն է (ակտիվ են համարվում այն օգտատերերը, որոնք 30 օրվա ընթացքում գոնե մեկ անգամ այցելել են Facebook): Մեկ տարի առաջ օգտատերերի ընդհանուր թիվը հասնում էր 500 միլիոնի:
Կայքը նշում է, որ սոցցանցը սպասում է 1 միլիարդանոց ցուցանիշի, որպեսզի հայտարարի նոր զարգացումների մասին: Կես տարի առաջ, երբ Goldman Sachs ներդրումային բանկը պատրաստվում էր մեծ ներդրում կատարել Facebook-ում, որպես սոցցանցի օգտատերերի թիվ էր նշվում 600 միլիոնը:
Հակասական էին նաև անցյալ ամսվա վերջի տվյալներով որոշ աղբյուրների հայտարարած թվերը: Օրինակ՝ Socialbakers կայքը մայիսի վերջին հայտնել էր 700 միլիոն օգտատերերի մասին, իսկ Inside Facebook-ը՝ 687 միլիոնի։










































