Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիանի անվան համալսարանի գիտնականները հետազոտական RAND Corporation կազմակերպության հետ համատեղ անցկացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի երկարաժամկետ հետևանքների հետազոտություն:
Համաձայն RAND Corporation-ի հետազոտության՝ նման հետաևանքներից են պատերազմը վերապրած մարդկանց կյանքի ցածր մակարդակը, թույլ առողջությունն ու հոգեկան խանգարումների առաջացման բարձր ռիսկը:
Հարցմանը մասնակցել է 50 և ավելի բարձր տարիքի 20 հազար մարդ Եվրոպայի 12 երկրից:
Պարզվել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը վերապրած մարդկանց ու նրանց երեխաների՝ շաքարախտով հիվանդանալու ռիսկը 3 տոկոսային կետով բարձր է, քան այլ մարդկանցը:
Դեպրեսիայի առաջացման ռիսկը ևս մեծ է. այն բարձր է 5,8 տոկոսային կետով:
Առավել շատ դեպրեսիայի խախտումների են հակված այն մարդիկ ու նրանց երեխաները, որոնք ապրել են այն վայրերում, որտեղ ետղի են ունեցել ակտիվ մարտեր:
Ինչպես նշում է RAND Corporation-ը, Երկրորդ աշխարհամարտըն խլել է Երկրի բնակչության 3 տոկոսի կյանքը, Եվրոպայում զոհվել է 39 մլն մարդ, որի կեսը՝ խաղաղ բնակիչներ:









































