Saturday, 18 07 2026
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ

Նոր գլխավոր քարտուղար չընտրվեց․ ճգնաժամ ՀԱՊԿ-ում

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել: Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում երկրի ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ընտրության հարցին բավական ժամանակ հատկացվեց: Պայմանավորվել են համապատասխան վերջնական որոշում ընդունել դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Պաշտոնակատարը կշարունակի աշխատանքը մինչև դեկտեմբերի 6-ը»,- հայտնել է Պեսկովը:

Պեսկովն ըստ էության խոսում է հենց կոնսենսուսի բացակայության մասին՝ հատուկ ընդգծելով, որ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցին բավականին երկար ժամանակ է հատկացվել։

Բովանդակային հակասությունների մասին ակնարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Նա մասնավորապես ասել է․ «Մեզ մոտ հայացքների բախում է առաջացել` կապված նրա հետ, որ Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը հետ է կանչվել։ Ես չեմ ասի, թե ինչ պատճառներով, դա հայկական կողմի գործն է։ Մեզ մոտ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է»,- ասել է Նազարբաևը։

Ղազախստանի առաջնորդը դիվանագիտական տողատակով հասկացնում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար պետք է դառնա հենց Բելառուսի ներկայացուցիչը՝ հասկացնելով, որ Հայաստանի նոր ներկայացուցչի ընտրության հարցը փակված է։ Իրադարձությունների նման ընթացքը միանգամայն կանխատեսելի էր ու ակնհայտ էր, որ առնվազն Ղազախստանն ու Բելառուսը ընդդիմանալու են Հայաստանի առաջարկած ցանկացած թեկնածության, եթե նույնիսկ Երևանն առաջադրում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը յուրային է համարվում ռուսական ռազմա-քաղաքական շրջանակներում։

Քիչ հավանական է համարվում, որ երկու ամսվա ընթացում Մինսկն ու Աստանան կվերանայեն իրենց այս դիրքորոշումը, համենայնդեպս, դրա դիվանագիտական նախադրյալները, կարծես, առկա չեն՝ հատկապես, որ Երևանի դիրքորոշումը, մեղմ ասած, աջակցություն չունի Մոսկվայում․ ավելորդ է ասել, որ Խաչատուրովի քրեական հետապնդումից հետո Հայաստանի իշխանության արմատական քննադատությամբ հանդես է եկել հենց Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Մյուս կողմից՝ Մոսկվան մանևրելու հնարավորություն է ստացել ու դեռ չի հրապարակայնացնում իր վերջնական դիրքորոշումը ու ենթադրելի է նույնիսկ, որ Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դարձյալ չի ընտրվելու։ Նման իրավիճակում Մոսկվան գրեթե ոչինչ չի կորցնում, որովհետև գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի պարտականությունները կատարում է նրա ներկայացուցիչը։

Դրա փոխարեն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամը թույլ է տալիս, որ Մոսկվան բազմաշերտ կուլիսային բանակցություններ վարի ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների, այլ նույնիսկ Ադրբեջանի հետ՝ փորձելով առավելագույն օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից։

Ի դեպ, քիչ առաջ խիստ ուշագրավ տեղեկատվություն է տարածել ռուսական «Կոմերսանտը»։ Լրատվամիջոցի զրուցակիցները, որոնք մասնակցել են Աստանայի նիստը նախապատրաստելուն, հաղորդել են, որ ՀԱՊԿ–ում քննարկվել է գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին որպես հյուր հրավիրելու գաղափարը։

Մասնավորապես, այդ գաղափարն արտահայտել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և աջակցել են որոշ առաջնորդներ, այդ թվում` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նշվում է, որ Ալիևը պատրաստ է եղել այցելել Աստանա, բայց այդ գաղափարին կտրուկ դեմ է եղել հայկական կողմը։

Այս տեղեկատվությունը նույնպես հուշում է, որ ՀԱՊԿ-ում, մեղմ ասած, ճգնաժամային իրավիճակ է, որը չեղարկում է կոնսենսուսի որևէ հնարավորություն։

Ինչ վերաբերում է հայկական դիվանագիտության ջանքերին, ապա արդյունքները դժվար է միանշանակ գնահատելը։ Մի կողմից՝ գրեթե միանշանակ է, որ Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար ունենալու հնարավորությունից, մյուս կողմից՝ առնվազն դրվատելի է, որ պաշտոնական Երևանը սկզբունքորեն պայքարում է իր դիրքորոշման համար՝ իր հերթին արգելափակելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այլ երկրի թեկնածուի ընտրության գործընթացը։

Ինչով կավարտվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ դրաման՝ ցույց կտա ժամանակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում