Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

2008 թվականի մի գործարքի պատմություն. Սարգսյանի շնորհակալությունը Պուտինին

Հայաստանում գործադուլ էին իրականացրել Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության մի շարք աշխատակիցներ, դժգոհելով աշխատանքի վատ պայմաններից և չվճարված հավելավճարներից: Առաջին հայացքից զուտ կորպորատիվ այդ դեպքը իրականում ներառում է շատ ավելի լայն, ընդհուպ միջազգային նշանակության իրողություններ: Դա հասկանալու համար հարկ է հիշել, թե ինչ է հարավկովկասյան երկաթուղին: Դա 2008 թվականից Ռուսական երկաթուղիներ ընկերությանը 30 տարով հավատարմագրային կառավարման հանձնված Հայաստանի երկաթուղիները կառավարելու համար ստեղծված ընկերությունն է, կամ, այլ կերպ ասած՝ Ռուսական երկաթուղիներ ընկերությանը պատկանող հայաստանյան ընկերությունը:

Տասը տարի անց այդ ընկերության հարցը դրվել է արդեն Հայաստանի և ՌԴ առաջին դեմքերի բանակցության սեղանին: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին ՌԴ կատարած այցի ընթացքում Պուտինի հետ հանդիպմանը ներկայացրել էր դրանից օրեր առաջ Հարավկովկասյան երկաթուղիներում ՊԵԿ իրականացրած ստուգումների հանգամանքը, ասելով, որ խոսքը տասնյակ միլիոն չարաշահումների մասին է: Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Պուտինի հետ հանդիպումից հետո: Եթե հարցն այդպիսի հանդիպման օրակարգում է, ապա կարելի է պատկերացնել ընդգրկման լրջությունը: Տասը տարի անց Հայաստանի երկաթուղիները ոչ միայն չեն ունեցել որևէ զարգացում, այլ հակառակը՝ Հայաստանի բյուջեից տարեկան հարյուրավոր միլիոն դրամներ է հատկացվել այդ ընկերության կրած «վնասները» փոխհատուցելու համար: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է կառավարումն իրականացնի այլ ընկերություն, եթե պետությունը պետք է փոխհատուցի վնասները: Դա նշանակում է, որ ընկերությունը վատ է կառավարում, հետևաբար պետք է դրվի շարունակելու նպատակահարմարության հարցը: Կամ պետք է ձեռնարկվեն առարկայական քայլեր հայկական երկաթուղիների հավատարմագրային կառավարումը արդյունավետ դարձնելու համար:

Ընդ որում` արդյունավետ ասվածը պետք է ենթադրի ոչ միայն այնպիսի կառավարում, որ բյուջեն այլևս «վնասներ» չփոխհատուցի, որոնք մեծ հավանականությամբ ընդամենը կոռուպցիոն ռիսկեր են՝ «վնասների» անվան տակ, այլ որպեսզի հայկական երկաթուղին նաև զարգանա: Այլապես ինչո՞ւ է ռուսական ընկերությունը տասը տարի առաջ ստանձնել հավատարմագրային կառավարումը: Հազիվ թե առանց լավ ուսումնասիրելու, թե ինչի հետ գործ ունի: Կամ, մենք գործ ունենք բոլորովին այլ բանի հետ և պատահական չէ, որ իրավիճակը հաշվվում է 2008 թվականից: Ավելորդ է թերևս հիշեցնել, թե 2008 թվականին ինչպիսի ներքաղաքական և ներիշխանական վիճակ էր Հայաստանում, և ինչպես էր, օրինակ, Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահի պաշտոնը թողնող Պուտինին շնորհակալություն հայտնում ՀՀ նախագահի ընտրությանն իրեն աջակցելու համար: Այդ աջակցությունը գին ուներ, ընդ որում՝ ոչ միայն երկաթուղու հավատարմագրային կառավարման պայմանագրի, այլ նաև մեկ այլ, ավելի նշանակալի մի փաստաթղթի՝ հայ-թուրքական արձանագրությունների տեսքով: Դրանց գաղափարի մասին Սերժ Սարգսյանը, ըստ էության, բարձրաձայնել է Մոսկվայում, իհարկե, այդ պահին միայն Գյուլին ֆուտբոլի հրավիրելու տեսքով:

Բայց գործընթացը ակնհայտորեն ենթադրում էր փոխկապակցվածություն՝ ընդհուպ Արցախի հարցի հետ, դրա դիմաց հայ-թուրքական սահմանի բացում: Հայաստանի երկաթուղին Ռուսական երկաթուղիների համար հետաքրքիր էր, թերևս, այդ շրջանակում, հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության: Իսկ այդ դիվանագիտությունը ունեցավ բոլորիս հայտնի զարգացումը և պատահական չէ, որ հայկական երկաթուղին կորցրել է, այսպես ասած, հետաքրքրությունը ռուսական երկաթուղիների համար և ներկայումս մնացել է միայն, թերևս, մեկ նշանակություն՝ զբաղված պահել տեղը, այլ հետաքրքրվողների մոտ գալ թույլ չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում