Սիրիայում արյունահեղությունը պետք է դադարեցվի: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքերով՝ աշխարհի բոլոր երկրները պետք է միավորեն իրենց ջանքերը Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու համար:
Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 150 հազար խաղաղ քաղաքացի, և պետք է լռի՞ աշխարհը՝ տեսնելով նման ռազմական հանցագործությունները:










































