«168Ժամ» թերթը գրում է. «ունվարի 22-25-ը շվեյցարական Դավոս քաղաքում կայանալու է ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը համարվում է աշխարհի կարևորագույն տնտեսական իրադարձությունը: Այդ միջոցառմանն ավանդաբար մասնակցում են աշխարհի խոշորագույն երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, գործարար էլիտայի ներկայացուցիչներ:Հայաստանը, սակայն, ինչպես և կարելի էր կանխատեսել, որևէ մակարդակով չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին:
Ինչպես մեր թղթակցին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը, ՀՀ կառավարությունը գերադասում է մասնակցել ոչ թե բուն դավոսյան, այլ ամռանը տեղի ունեցող համաշխարհային տնտեսական միջոցառումներին, ինչպես, օրինակ, անցած տարի Չինաստանում կայացած «Ամառային Դավոս 2013» անվանումով միջոցառումը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նման՝ «ամառային միջոցառումներն» իրենց ձևաչափով ու ներկայացուցչականությամբ համեմատելի չեն բուն Դավոսյան տնտեսական ֆորումի հետ: Դավոսի ֆորումին չմասնակցելը «չինական Դավոսին» մասնակցելով «հիմնավորելը», իհարկե, ծիծաղելի է: Վարչապետի խոսնակն, իհարկե, անկեղծ լինելու դեպքում պետք է պատասխաներ՝ «Գնանք Դավոս, որ ի՞նչ անենք», ինչը, հասկանալի է, չէր կարող անել պաշտոնական արարողակարգի պատճառով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:










































