«Հրապարակ»-ը գրում է. «Ազատության հրապարակում հունվարի 18-ին հայտարարված հանրահավաքն ընդդեմ կենսաթոշակային կուտակային բաղադրիչի էր, սակայն ցուցարարների հազիվ մեկ երրորդն էին 1974 թվից ծնվածները, այսինքն՝ նրանք, ում վրա տարածվում է այս օրենքը: Սա նշանակում է, որ սոցիալական դժգոհության աստիճանն այնքան մեծ է մեզանում, որ մարդիկ առիթ են փնտրում փողոց ելնելու: Այս անգամ առիթը կուտակայինն էր, վաղն ուրիշ առիթներ կլինեն: Եվ եթե այսպես շարունակվի, մի կողմից գնալով կահագնանա արտագաղթը, մյուս կողմից սոցիալական դժգոհությունը կաճի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































