Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Սամուել Էտո՛օն ընդգծել է, որ ցանկանում է մարզական կարիերան ավարտել իսպանական «Մալյորկա»-ում:
«Ես միշտ սիրել եմ «Բարսելոնա»-ն, սակայն ընտրում եմ «Մալյորկա»-ն: Ես գործող պայմանագիր ունեմ «Չելսի»-ի հետ և մինչև մրցաշրջանի ավարտն ուրախությամբ հանդես կգամ այս թիմում: Այնուհետև կմիանամ «Մալյորկա»-ին»,- ասել է կամերունցի ֆուտբոլիստը:
Էտո՛օն «Մալյորկա»-ի կազմում հանդես է եկել 2000-2004թթ.: Այդ թիմի կազմում Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացրած 130 խաղում նա դարձել է 48 գոլի հեղինակ:








































