Այսօր Մոսկվայի «Սպարտակ»-ի բոլոր ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և Վալերի Կարպինի գլխավորությամբ 2014 թվականին անցկացրել առաջին մարզումը: Այն կայացել է «Տարասովկա» մարզաբազայում:
Նշենք, որ մարզվողների թվում է եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Ինչ վերաբերում է Մոսկվայի ակումբում հանդես եկող մեր ընտրանու մեր մյուս ներկայացուցչին` հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից, ապա նա իր մի քանի թիմակիցների հետ ներկա պահին մարզումներ է անցկացնում Իսպանիայում:






































