ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են Իրանի նկատմամբ կիրառվող մի շարք պատժամիջոցներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիին:
Փսակիի խոսքերով՝ պետքարտողար Ջոն Քերին հավանության է արժանացրել Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումն այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ը տեղեկացրել է Իրանի կողմից ժնևյան համաձայնագրի պահանջների կատարման մասին:
Պատժամիջոցների դադարեցումը նշանակում է նավթի և նավթամթերքների արտահանման սահմանափակման վերացում:









































