Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հովիկ Աբրահամյանի ջուրն ու ՀՀԿ տոկոսը. ով է ձայն հանելու

Պետական վերահսկողական ծառայությունը տարածել է տեղեկություն Արտաշատում հայտնաբերված ապօրինի ջրագծերի մասին՝ հայտնելով, որ դրանցով ավելի քան 15 տարի ոռոգվել են Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցներն ու այգիները, և այդ ջրի դիմաց կատարվել են չնչին վճարումներ: Այս տեղեկությունը հազիվ թե որևէ մեկի զարմանքն առաջացրած լինի, լինի ըստ էության նորություն, որը անսպասելի էր, անպատկերացնելի: Ի վերջո, ինչպես են մարդիկ կուտակել այն հարստությունը, կառուցել այն դղյակները, որոնք ամեն օր եղել են հայաստանցիների աչքի առաջ. իհարկե այդպես՝ հանրային ռեսուրսը մսխելու, յուրացնելու, այդ ամենի դիմաց չնչին կոպեկներ վճարելու հաշվին: Բայց հանկարծ փորձեր որևէ գյուղացի ունենալ ոռոգման թեկուզ փոքր պարտք…

Այս տեղեկատվությունը, սակայն, ինքնին հետաքրքիր է արտահերթ ընտրության ֆոնին, որը տեղի է ունենալու մեկ ամիս անց, և որին հավակնում է մասնակցել նաև այն կուսակցությունը, որը ժամանակին ներկայացնում էր Հովիկ Աբրահամյանը, որի լիդերներից էր, և որը հեռացավ կուսակցությունից ոչ թե այն պատճառով, որ նրան չներեցին, այսպես ասած, հանրային ռեսուրսների յուրացումը կամ իշխանական դիրքի չարաշահումը, այլ պարզապես համարեցին, որ ՀՀԿ իշխանությունն ավելի ամուր կլինի Կարեն Կարապետյանի, նրա հովանավոր Սամվել Կարապետյանի ֆինանսական ռեսուրսների և ռուսական կապերի շնորհիվ: Սխալվեցին, իհարկե, սակայն դա արդեն ՀՀԿ խնդիրն է: Իսկ Հովիկ Աբրահամյանի ջրի խնդիրը և համանման այլ խնդիրներ ՀՀԿ խնդիրը կդառնան արտահերթ ընտրությանը:

Եվս մի քանի այպիսի տեղեկություն, և ՀՀԿ-ն ոչ միայն 5, այլև նույնիսկ 0,5 տոկոս կարող է չհավաքել: Հարցն այն է, թե արդյոք կլինե՞ն այդպիսի տեղեկություններ արտահերթ ընտրությանն ընդառաջ: Իհարկե, այս դեպքում Հանրապետականը կարող է դրանք նաև շուռ տալ, այսպես ասած, իր օգտին: Բայց կանի՞ ՀՀԿ-ն այդպիսի բան, խստորեն կդատապարտե՞ն, օրինակ, Հովիկ Աբրահամյանին և այդօրինակ բաներ թույլ տված այլ կուսակցականների, իրենց անվան հետ խաղալու և հանրության մեջ վարկանիշը զրոյի հասցնելու, հանրության խիստ զայրույթն ու վրդովմունքը առաջացնելու, ՀՀԿ հանդեպ ատելություն սերմանելու համար: Կանի՞ ներկայիս ՀՀԿ-ն այդպիսի հայտարարություն՝ դատապարտելով իր, այսպես ասած, իշխանական անցյալը և այդ ընթացքում ՀՀԿ գաղափարական ու բարի համբավն ու անունը վարկաբեկող պաշտոնյաներին՝ նախկին ու ներկա կուսակիցներին, տալով իր իսկ կառավարման տարիների քաղաքական գնահատականը: Առավել ևս, որ ՀՀԿ երիտասարդներն այսօր իբրև ընտրական ռեսուրս դիտարկում են այն, որ իրենք չեն եղել կոռումպացված, չեն կուտակել հարստություն և նույնիսկ, ինչ-որ իմաստով, այդ արարքները թույլ տված շերտի զոհն են: Բայց չէ՞ որ այդ շերտն էր նաև, որ ապահովում էր ՀՀԿ վերարտադրությունը:

Այդուհանդերձ, ՀՀԿ երիտասարդներն ունեն այդ հնարավորությունը՝ խստորեն դատապարտել նախկին հանցավոր երևույթները: Առայժմ, սակայն, դրա փոխարեն նրանք այդ երևույթների բացահայտումը քաղաքական հետապնդում են որակում: Եվ արդյո՞ք այս ամենի պատճառն այն չէ, որ երբ ներկայիս ՀՀԿ-ն, այսպես ասած, քաղաքական գնահատական տա իր իսկ անցյալին՝ դրա արատները դուրս գրելով առանձին վատ ՀՀԿ-ականների վրա, այդ վատ ՀՀԿ-ականներն էլ կարող են հիշեցնելու բան ունենալ «լավ» ՀՀԿ-ականներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում