Thursday, 11 06 2026
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ

«Եթե Քոչարյանը նույնիսկ գա՝ էլի նորից հետ կգնա»․ արձագանք Արցախից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցների վերաբերյալ քննարկումները և՛ այստեղ, և՛ Արցախում չեն դադարում:

Եթե ոմանք կարծում են, թե սա պարզապես ներիշխանական գզվռտոց է և որևէ լուրջ հետևանքի հանգեցնել չի կարող, ապա ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Ներսես Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացնում. «Հետևել եմ հարցազրույցներին և գտնում եմ, որ դա հայտ է՝ քաղաքական դաշտ վերադառնալու համար: Իմ Արցախի ընկերներն էլ Ձեզ հարցազրույց են տվել և ճշգրիտ նկատել են, որ նրա ամեն մի քայլը հաշվարկվածէ: Նա հենց այնպես նման քայլ չէր անի»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք նրա վերդարձն ընդունելի կլինի՞ հասարակության համար, ինչին ի պատասխան՝ Օհանջանյանն ասաց․ «Ինձ թվում է այսօր հասարակական կարծիքը շատ կառավարելի է դարձել, մանավանդ սոցիալական վիճակը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում շատ հեշտությամբ կարող են և՛ կառավարել, և՛ ապակողմնորոշել»:

Մանրամասնելով իր միտքը՝ մեր զրուցակիցն ասաց, որ հասարակությանը կարող են Քոչարյանի հարցում ուղղորդել, իսկ ընդհանուր առմամբ՝ երկրորդ նախագահը հասարակության վրա չէ, որ հիմնվելու է. «Պարզ է, որ իրենք ոչ թե հասարակության վրա են հիմնվում, այլ օլիգարխիայի, ավելի կոնկրետ՝ քրեաօլիգարխիկ համակարգի: Ես չեմ տարանջատում Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Նրանք միշտ էլ քրեաօլիգարխիկ համակարգի ուժեր և գործիչներ են եղել: Ըստ իս՝ միայն հասարակական, քաղաքական ուժերը կարող են չտրվել այդ խաղերին»:

Հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ քաղաքական ուժերը կմոբիլիզացվեն Քոչարյանի շուրջը, եթե նա իսկապես որոշի վերադառնալ քաղաքականություն, Ներսես Օհանջանյանը պատասխանեց․ «Երեկվա հանրահավաքը հենց դրա նախերգանքն էր, դրա պատրաստությունն էր: Ընդհանրապես եթե նկատել եք Ռոբերտ Քոչարյանը ոչ մի անգամ Սերժ Սարգսյանի անունը չի տվել, նրա քննադատությունը հասցեագրված է կառավարությանը և նրա ղեկավար Տիգրան Սարգսյանին, ուրեմն իրենց մեջ ոչ մի տարաձայնություն, իմ կարծիքով, չկա»:

Մեր զրուցակիցն, անդրադառնալով Քոչարյանի նախկին գործունեությանը, կարծիք հայտնեց, որ օրինակ՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար միայն նա չէ մեղավոր: «Դա երկուսի միջոցով է կատարվել, ինչպես դա այնպես էլ ուրիշ շատ լավ ու սարսափելի վատ բաներ: Միայն մեկ բան կասեմ՝ նա, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, գոնե միջին խավ է ձևավորել, սոցիալ-տնտեսական որոշակի քայլեր է արել, ուրիշ՝ ոչինչ: Ես երեք նախագահներին իրարից չեմ տարանջատում:

Ես անձնական մոտիկություն էլ ունեի Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ժամանակին իրար հետ աշխատել ենք, և շարժումից և այլն: Մի բան էլ ասեմ՝ ի տարբերություն իմ ընկերների՝ իրեն երկու անգամ ընտրել եմ, նա որոշ չափով իրեն դրական է դրսևորել Արցախում, ուղղակի իրավիճակները հետագայում փոխվեցին: Ես կարծում եմ՝ պետք է քննարկել իրենց հովանավորիներին, ովքեր այսօր գաղութացված վիճակ են ստեղծել այստեղ: Այդ տեսանկյունից պետք է քննարկենք, իրենք նույն քաղաքական պատվերներն են կատարում՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան, անգամ Լևոն Տեր-Պետրոսյան տարաձայնություն գոյություն չունի»,- ասաց նա:

Ներսես Օհանջանյանի դիտարկմամբ՝ առաջին նախագահից մինչև վերջին նախագահը՝ ոչ մեկն էլ ձերբազատված չեն իրենց խանգարողներին ասպարեզից հանելու քաղաքականությունից․«Այդ հարցում բոլորին նույն որոկավորումը կարելի է տալ: Եթե զուգահեռ անցկացնեք Ռուսաստանի նախագահների՝ Ելցինից սկած մինչև Պուտին, այդ սցենարն այսօր կիրառվում է Հայաստանում և Արցախում: Փաստորեն Ելցինը նման է Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նույն դեմոկրատական ձգտումներով, Լևոնն էլ իրեն այդպիսին ցույց տվեց: Ռոբերտ Քոչարյանը Պուտինին է նման՝ և՛ ֆիզկական, և՛ ուժային տեսանկյունից, և Սերժ Սարգսյանը Մեդվեդևին է նման՝ արտաքինից թույլ թվացող, բայց իրականում ամեն ինչ անում է իր գերատեսչություններում աշխատելու գործելաոճով, ներքին գործերի, ազգային անվտանգության գործելաոճով մարդկանց շանտաժների ենթարկելու համար: Այն նույն բաները, որ Ռուսաստանում է կատարվում՝ այստեղ կիրառվում է:

Նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը միանշանակ վայելում է Ռուսաստանի աջակցությունը և իր այս քայլերն էլ այնտեղի աջակցությամբ է կատարում․ «Ռուսաստանն այսօր տեսել է, որ Սերժ Սարգսյանը թույլ է, ներքաղաքական կյանքում ղեկը չի կարող պահել, նորից խաղի մեջ է մտցնում Ռոբերտ Քոչարյանին, որն ավելի կայուն քաղաքական գործիչ է: Սա սցենար է՝ Ռուսաստանի կողմից գծված, որպեսզի իշխանությունը հանկարծ ընդդիմության ձեռքը չընկնի: Ռուսաստանը՝ հանձինս Սերժ Սարգսյանի, իր դեմքն է կորցնում Հայաստանում, այսօր Հայաստանում հակառուսական տրամադրություններ են առաջ գալիս, և որպեսզի սա փարատվի՝ Ռոբերտ Քոչարյանին են ուզում բերել:

Չգիտեմ՝ վարչապետի տեսքո՞վ է գալու, թե՞ Ռուսաստանը կորոշի ընդհանրապես այլ պաշտոն տալ, ամեն դեպքում, իմ կարծիքով, հանձինս խորհրդարանական ուժերի և քրեաօլիգարխիկ համակարգի՝ նա կա՛մ վարչապետ է դառնալու, կա՛մ նախագահ»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ իրավիճակն այսօր տանում է արտահերթ զարգացումների․ «Կարծում եմ մինչև մյուս նախագահական ընտրությունները այս ամենը չի տևի, նրանց համար արտակարգ պայմաններ ստեղծելը դժվար չէ»:

Եզրափակելով իր խոսքը՝ Ներսես Օհանջանյանն ասաց, որ եթե իրեն մեկ կամ մեկուկես տարի առաջ հարցնեին նախագահների մասին՝ ինքը կխուսափեր խոսել․«Թեկուզև կատարված համատեղ աշխատանքի համար, բայց հիմա խոսում եմ, որովհետև ստիպում են: Նրանք Հայաստանը ինքնիշխանությունից զրկում են: Տերը հմանչում չի, պըլատերնա ա հմանչում: Ես պարզապես չեմ ուզում տերերի տեղը ամաչեմ»::

Ես դեռ 1992 թվականին գիտեի, որ իրենք Հայաստանը Խորհրդային Միություն են մտցնելու նոր որակով, ուղղակի ես սպասում էի մինչև փաստ լինի և այսպես ասած փաստի վրա բռնացնենք: Ես Արցախը Հայաստանից չեմ տարբերում, ինչ այդտեղ է կատարվում՝ նույնն էլ այստեղ է: Մենք այս իրավիճակին նոր չենք հանգել, հետևողականորեն այս ամենն արվում է»:

ԼՂ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանն արդեն իր կարծիքը հայտնելէ Քոչարյանի վերջին հարցազրույցների կապակցությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բադասյանն ավելացրեց, որ հիմա իրավիճակն այնքան վատ է, որ երնեկ ենք տալիս անցյալին․ «Բայց ասեմ՝ անցյալը չի կրկնվի, հետ չես բերի: Եթե նա նույնիսկ գա՝ էլի նորից հետ կգնա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում