NBC հեռուստաալիքը նկարահանում է «Զմրուխտե քաղաքը» անվանումով մինի-սերիալ՝ Լայմեն Ֆրենկ Բաումի գրքի մոտիվներով, հայտնում է Deadline-ը:
10 սերիայից բաղկացած ֆիլմի սցենարիստ ու պրոդյուսեր հանդես կգա Ջոշ Ֆրիդմանը: Ռեժիսորն է լինելու Մեթյու Առնոլդը, որը ներկայում աշխատում է «Սիբիր» (Siberia) ֆիլմի վրա: Դերասանների քասթինգը դեռ չի սկսվել:
Ֆիլմը ստեղծողները «Զրմուխտե քաղաքը» բնութագրում են որպես Բաումի դասական պատմությունների «ժամանակակից ու մռայլ» վերաիմաստավորում «Գահերի խաղը» սերիալի ոճով:
Լայմեն Ֆրենկ Բաումի (1856-1919) «Օզ երկրի մասին» շարքը ներառում է 14 գիրք: Դրանցից շատերն էկրանավորվել են:










































