Հունիսի 23-ին, ժամը 23:10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի մոտ վրաերթ է տեղի ունեցել:
Պարզվել է, որ ժամը 23:00-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհին, Այնթապ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 46-ամյա Արմեն Մակարյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:










































