Մոսկվայում ձերբակալվել է գողական հավաքի շուրջ 50 մասնակից: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ կայքը:
Հաղորդվում է, որ հավաքն անցկացվել է Հյուսիսարևմտյան վարչական շրջանի ռեստորաններից մեկում: Prime crime-ը հստակեցնում է, որ խոսքը «Ստրոգինսկայա պոյմա» ռեստորանի մասին է: Պարբերականի տվյալներով՝ ձերբակալությունները կատարվել են հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը:
Ձերբակալվածների թվում են օրենքով գող Կոնստանտին Վասիլյևը (Կոստյա Շրամ) և Վլադիմիրի շրջանի քեական աշխարհի ներկայացուցիչները: Պարբերականի փոխանցմամբ՝ հավաքին ներկա է եղել նաև օրենքով գող Վլադիմիր Օզերսկին (Վովա Զյուզյա), ով նախօրեին է վերադարձել Բանգկոկից: Նա հասցրել է ռեստորանը լքել մինչ ոստիկանների ժամանումը:
Ոստիկանության բաժանմունքում վերցրել են ձերբակալվածների մատնահետքերը, ներկայում ստուգում են՝ արդյոք նրանք մասնակցե՞լ են հանցագործություններին, թե՞ ոչ:









































