Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջին գրառումն է արել Twitter միկրոբլոգների ցանցի պաշտոնական էջում: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
«Ուրախ եմ հայտնել, որ այսօրվանից ես Twitter-ում միացել եմ Ձեզ»,- գրել է պետության ղեկավարը:
Նախագահն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:











































