Friday, 17 07 2026
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը

«Քեֆչու» բարդույթը, կամ՝ ինչո՞ւ փոշմանեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բացառիկ հաջողված նախաձեռնություններից մեկը վերաբերում էր նախածննդյան տոներն աշխատանքային օր դարձնելու նախաձեռնությանը։ Կառավարության որոշման նախագծում, որը ներկայացված էր խորհրդարան, բերված էր բավականին հիմնավոր մոտիվացիա․ «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում՝ միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով: Նախածննդյան տոների ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից»:

Սակայն հեղափոխական կառավարությունը, ինչպես տեղեկանում ենք պաշտոնապես, հետ է վերցրել նախաձեռնությունը՝ ամեն ինչ վերադարաձնելով ի շրջանս յուր, այլ խոսքով՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ լինելու են ոչ աշխատանքային օրեր։ Այսինքն, կառավարության մոտեցումը վերանայվել է ու չեղարկվել է Կարապետյանի եզակի դրական նախաձեռնություններից մեկը։

Անկեղծ ասած, Նիկոլ Փաշինյանի կաբինետի մոտեցումը բացարձակապես հասկանալի չէ՝ թե միջազգային փորձի և թե Հայաստանում ստեղծված առանձնահատուկ իրավիճակի պատաճառով։

Ամբողջ աշխարհում մարդիկ հունվարի 2-ից գործի են ու սա շատ նորմալ երևույթ է, որովհետև ցանկացած տոն արժևորվում է աշխատանքի նկատմամբ ակնածանքով։ Ժամանանկակից աշխարհում չափազանց մեծ շռայլություն է երկիրը մատնել յոթ-ութ օրվա պարապուրդի ու հետո բավականին երկար ժամանակ՝ ըստ էության, մինչև հունվարի վերջը չկարաողանալ հաղթահարել հետտոնական տրամադրությունները։ Հայաստանում, որպես կանոն, վերջին տարիներին գործել է հենց այդ ավանդույթը, որ մարդիկ ամբողջ հունվարը այդպես էլ չեն հաղթահարել հետտոնական էյֆորիան, ըստ էության՝ տևական ժամանակ կաթվածահար անելով պետական մարմինների ու մասնավոր հիմնարկների գործունեությունը։

Թվում էր՝ թավշյա հեղափոխությունն, որն ասոցացվում է նպատակային ու հետևողական պայքարի հետ, պետք է հատուկ վերաբերմունք ձևավորի արժեք ու արդյունք ստեղծող մարդու նկատմամբ՝ քաղաքակրթական արժեք ձևավորելով աշխատանքի հանդեպ։ Հեղափոխությունը բացահայտեց, թե ինչպիսի աղետալի վիաճակում է հայտնվել երկիրը, որը փոսից հնարավոր է հանել միայն օրնիբուն աշխատանքի, նույնիսկ տոնական օրերին քրտնաջան աշխատելու շնորհիվ։ Համենայն դեպս, իր անհատական օրինակով նման կերպար է փորձում ձևավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նույնիսկ կիրակի օրերին վաղ առավոտյան գնում է աշխատանքի՝ սովորական օրերի ռեժիմով։

Ահա՝ այս համատեքստում կառավարության որոշումը խիստ զարմանալի է ու կարծում ենք՝ որևէ կերպ մոտիվացված չէ։ Միակ բացատրությունը թերևս այն է, որ այս տարին կլինի բացառություն․ ըստ ամենայնի՝ լարված տարուց ու հեղափոխության հաղթանակից հետո կառավարությունը որոշել է հասարակությանը տոնական օրերի հնարավորություն ընձեռել։ Համենայն դեպս՝ այլ բանական բացատրություն և մոտիվացիա չկա, մանավանդ որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունը նախաձեռնված էր ու Նիկոլ Փաշինյանի թիմին ընդամենը մնում էր՝ չխոչընդոտել, որ այն համապատասխան ընթացակարգ անցնի խորհրդարանում։

Խնդիրը, բացի տնտեսական ու սոցիալական բաղադրիչներից, ունի նաև քաղաքական կողմ։ Նախկին իշխանությունը մտածված ֆետիշացնում էր տոնական ու հիշատակի օրերը՝ հասարակությանը մղելով անկյալության, որովհետև այդպիսի վիճակում ժողովուրդը դադարում է պայքարել իր իրավունքների համար՝ սովորելով կառավարության բեմականացրած տեսարաններին, որոնք հաճախ որևէ աղերս չունեն իրականության հետ։

Հեղափոխությունը մեծացրել է հասարակության սուբեկտությունը՝ նրան դարձնելով իր իրավունքների ու ազատությունների պահանջատերը։ Սակայն մարդիկ իրենց քաղաքական ու քաղաքացիական իրավունքները կարող են իրացնել միայն աշխատանքի, արդյունք ու արժեք ստեղծելու անընդհատ գործընթացի մեջ՝ չտրվելով ավելորդ, արհեստածին տոնականության կամ էյֆորիայի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում