Բելառուսական Wargaming ընկերության կողմից մշակված World of Tanks խաղը 2013-ին վաստակել է 372 մլն դոլար՝ հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում կատարելով SuperData վերլուծական ընկերության տվյալներին:
Այն աշխարհի բոլոր առցանց խաղերում զբաղեցրել է 4-րդ տեղը: Խաղն աշխատում է free-to-play մոդելով:
Բելառուս մասնագետների խաղը իր հասույթով առաջ է անցել այնպիսի հսկաներից, ինչպիսիք են՝ World of Warcraft-ը՝ Activision/Blizzard-ից (213 մլն դոլար), StarWars՝ The Old Republic-ը (139 մլն դոլար) և Counter Strike Online-ը (121 մլն դոլար):
Առջևում են հայտնվել միայն CrossFire-ի շութերը, League of Legends-ի ռազմավարությունն ու Dungeon Fighter Online-ը:
World of Tanks-ի մարտերում հաղթանակի համար խաղացողները ստանում են փորձ ու վիրտուալ գումար, որոնք հնարավոր է ծախսել տանկեր ձեռք բերելու վրա:
Վճարելով ամսական 10 դոլար՝ խաղացողները մարտերում ստանում են 1.5 անգամ ավելի փորձ ու վիրտուալ գումարներ:








































