Սիրիայի իրավապաշտպանների տեղեկություններով առնվազն 5 հոգի են մահացել նախօրեին սպանված ցուցարարի թաղման արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է BBC-ն, թաղման արարողությունը վերածվել է Բաշար Ալ-Ասադի դեմ բողոքի ցույցի, տեղի է ունեցել բախում իրավապահների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:
Եվս 3 հոգի սպանվել են Դամասկոսում և Քուսայր բնակավայրում իրականացված խուզարկությունների ժամանակ: Իրավապաշտպաններն ասում են, որ վերջին օրերին ձերբակալվել է առնվազն 200 հոգի:












































