2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկերի և տուրքերի 48.3%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 124.8 մլրդ դրամ և 8.1%-ով կամ 9.4 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։
ԱԱՀ-ի մուտքերից 77.1 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 47.7 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից, ընդ որում` եկամուտների աճն ապահովվել է գերազանցապես ներքին շրջանառությունից ստացված մուտքերի հաշվին:











































