Աշխարհում խոշորագույն առցանց ռիթեյլեր Amazon-ն արտոնագրել է ապրանքների մատակարարման նոր մեթոդ. ապրանքները կփաթեթավորվեն և կբեռնվեն մինչ հաճախորդի կողմից պատվերի ձևակերպումը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Տեխնոլոգիան, որն ընկերությունը համարում է «նախնական մատակարարում», թույլ կտա կրճատել ապրանքի մատակարարման ժամանակը:
Հաճախորդների նախասիրությունները կպարզվեն նախորդ պատվերների, ապրանքների որոնումների հիման վրա:
Forrester Research-ի վերլուծաբանների խոսքով՝ ինչպես երևում է, Amazon-ը կիրառում է հաճախորդների մասին իր բազմաթիվ տվյալները և կարող է այդ տեղեկատվության հիման վրա կանխատեսել պահանջարկը:






































