Վրաստանի պատրիարք Իլիա Բ-ի հետ կայացած հանդիպումից հետո խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտնել է Վրաստանում մարիխուանայի աճեցման մասին օրինագիծը հետ կանչելու մասին:
Վրաստանի պատրիարքի հետ կայացած հանդիպումից անմիջապես հետո Կոբախիձեն լրագրողներին ասել է. «Մենք բազմիցս հայտարարել էինք, որ չենք քննարկի այդ օրինագիծն առանց հասարակական լայն քննարկման և եկեղեցու հետ փոխհամաձայնության, և մեր խոստումը կատարեցինք »,- հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:











































