Tuesday, 16 06 2026
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ

Թուրքական տանդեմում կարող է տեղի չունենալ «փոխատեղում»՝ Էրդողանը կարող է չառաջադրվել նախագահի պաշտոնում. Kommersant

Ստամբուլում անցկացվել են բողոքի նոր ակցիաներ, որոնք ոստիկանությունը խստությամբ ցրել է: Բողոքի ակցիաների առիթը օրինագիծն էր, որը նախատեսում է համացանցում ներմուծել գրաքննություն: Իրավիճակն իշխանությունների համար գնալով ավելի ու ավելի է լարվում, իսկ փորձագետները հայտնում են «Արդարություն և զարգացում» կուսակցության իսլամիստների կառավարման 11 տարիների լրջագույն ճգնաժամի մասին:

Այդ ամենն առավել տհաճ է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, քանի որ մոտենում են ընտրությունները՝ մարտին՝ մունիցիպալ, օգոստոսին՝ նախագահական: Երկրում տիրող ճգնաժամը կարող է ժողովրդականությունը կորցնող վարչապետին ստիպել հրաժարվել նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ տանդեմում «փոխատեղումից» և չառաջադրել իր թեկնածությունն ընտրություններում: Այս մասին հայտնում է Kommersant-ը:

Տեղական ընտրությունները, որոնցից մեծապես կախված է իշխող կուսակցության ապագան, կանցկացվեն մարտի 30-ին: «Ստամբուլը կորցնելը Էրդողանի համար նշանակում է կորցնել ողջ երկիրը»,- սիրում են կրկնել քաղաքի բնակիչները, ովքեր 20 տարի առաջ ներկայիս վարչապետին ընտրել էին իրենց քաղաքապետ:

Օրերս Milliyet-ում տպագրված սոցհարցումների արդյունքներով՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Մուստաֆա Սարըգյուլը կրճատել է տարբերությունը երրորդ ժամկետում քաղաքապետ առաջադրվել պատրաստվող իշխող կուսակցության թեկնածու Կադիր Թոփբաշի համեմատ՝ հասցնելով 9 տոկոսի:

Իրավիճակը Ստամբուլում կարող է ցանկացած պահի փոխվել հօգուտ ընդդիմության՝ կառավարությունում նորանոր սկանդալների լույսի ներքո:

Իշխանությունները Մուստաֆայի դեմ արդեն ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ: Անցած շաբաթվա վերջին նրա գույքի վրա կալանք է դրվել: Նրան մեղադրել են 1998-ին վարկի 3.5 մլն դոլարի մասը չվճարելու մեջ: Նա հերքել է մեղադրանքները՝ անվանելով դրանք խուճապահար իշխանության շահարկումներ:

«Դուք վախենալու ոչինչ չունեք,- ասել է նա իր կողմնակիցներին Աթաքեյ շրջանում հանրահավաքի ժամանակ:- «Արդարություն և զարգացում» կուսակցության աստղը մայր է մտնում, իսկ մերը՝ հակառակը՝ ծագում»: Թեկնածուն վստահ է, որ կառավարությունը չի կարող հաղթահարել հակակոռուպցիոն գաղտնազերծումների վերջին ալիքը:

Ըստ սոցհարցման՝ այսօր իշխող կուսակցությունը զիջում է ընդդիմությանը 10 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Իզմիրում, Անթալիայում, Ադանայում, Մերսինում, Էսքիշեհիրում:

«Եթե այսօր խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, Էրդողանը կպարտվեր»,- Kommersant-ի հետ զրույցում ասել է Ստամբուլի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Հաքան Գյունեշը:

Փորձագետը ենթադրել է, որ իրադարձությունները երկրում կարող են ընթանալ անկանխատեսելի սցենարով՝ ընդհուպ մինչև այն, որ վարչապետը որոշում ընդունի անցկացնել արտահերթ տեղական, նախագահական և 2015-ին ծրագրված խորհրդարանական ընտրությունները: «Էրդողանը կարող է սկսել պարտադրել իրադարձությունները, քանի որ վախենում է, որ կոռուպցիոն մեղադրանքները կարող են առաջադրվել անձամբ իր դեմ»,- կարծում է փորձագետը:

Փորձագետները հիշեցնում են՝ ընտրություններում մասնակցությունից հրաժարվելու համար վարչապետը մեկ այլ ծանրակշիռ փաստարկ ունի: Մեջլիսում երկու տարի տևած բուռն քննարկումներից հետո այդպես էլ չի ընդունվել նոր Սահմանադրության նախագիծը, որը պետք է Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից վերածեր նախագահականի: «Դա նշանակում է, որ Էրդողանին այժմ ավելի շահավետ է մնալ երրորդ վարչապետական ժամկետում»,- ասում է Հաքան Գյունեշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում