Monday, 20 05 2024
14:47
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
14:41
Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ ԱԽ քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
Ալիևը ցավակցել է Իրանին
Հերքում. սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են
Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Մեջլիսի նախագահին
14:22
Զոհվածների հուղարկավորությունը կկայանա մայիսի 21-ին
Պուտինը ցավակցել է Իրանի հոգևոր առաջնորդին
14:10
Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Դոմինիկյան Հանրապետության նախագահը վերընտրվել է պաշտոնում
Հրազդանում 2 հոգի սպանվել է, մեկը վիրավորում ստացել. կան ձերբակալվածներ
Աղբամանները գետնի տակ տեղակայելու նախագծման մրցույթը հայտարարվել է
Տորք Անգեղ արձանի հարակից տարածքի բարեկարգման 2-րդ փուլի շինաշխատանքները 1-2 շաբաթից կսկսվեն
Մետրոյի անցարգելները այլևս ժետոնով չեն լինելու, այլ QR կոդերով և քարտերով. Սուրեն Գրիգորյան
13:30
Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների
13:30
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցների ենթարկել Վրաստանի ղեկավարներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մեկնել են Կիրանց
13:10
Իրանում համազգային սուգ է հայտարարվել
Լուրերի օրվա թողարկում 13։00
13:01
Մոջտաբա Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածու. Politico
Իսկ գուցե Էբրահիմ Ռեիսին «խանգարու՞մ էր»
12:47
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին
Ալեն Սիմոնյանը ցավակցել է Իրանի ժողովրդին
Եթե արցախցիների ինտեգրման հարցը ճիշտ չլուծվի, կդառնան քաղաքական խնդիր. արդեն դառնում է
12:30
Իսրայելը կապ չունի Ռաիսիի մահվան հետ. Reuters
Ֆորսմաժորային իրավիճակ է տարածաշրջանում
12:15
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 5- րդ փուլը
Լուրերի օրվա թողարկում 12:00

Բուհական խորհուրդների փոփոխությունը կամրապնդի մեր պայքարը կոռուպցիայի դեմ. Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ քննարկել է կրթության ոլորտում հետագա համագործակցության մի շարք ծրագրեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ ՀՀ կրթության ոլորտին տրամադրած աջակցությունը, մասնավորապես, «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակում: Նրա գնահատմամբ՝ ծրագրի իրագործումը նպաստել է ինչպես բուհերի հաշվետվողականության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը, այնպես էլ բուհի կառավարման գործընթացում դասախոսների և ուսանողների դերակատարության ընկալմանը: Նախարարի խոսքով՝ նմանատիպ ծրագրերը շարունակական բնույթ պետք է կրեն:

«Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորը քաղաքական կամքի առկայությունն է, որն այսօրվա իշխանություններն ունեն: Մեր նախնական ուսումնասիրությունները վկայում են, որ կոռուպցիան նվազել է ինչպես հանրակրթությունում, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում: Այս առումով շատ կարևորվում է ծրագրի շարունակականությունը, հատկապես, որ նախատեսում ենք լուրջ փոփոխություններ կատարել բուհերի կառավարման խորհուրդներում, որն իր հերթին կամրապնդի մեր պայքարը կոռուպցիայի դեմ»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Իր հերթին, Նատալյա Վուտովան հայտնել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը Հայաստանի կրթական համակարգում իրականացվող ծրագրերի շարունակականության և նոր նախագծերի իրականացման ուղղությամբ: Նա կարևորել է կոռուպցիայի և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում դպրոցականների իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քայլերը: Տիկին Վուտովայի խոսքով՝ նախանշվող ծրագրերը նախատեսվում են իրականացնել ուսուցիչների և աշակերտների շրջանում հանդուրժողականության, գենդերային հավասարության և խտրական վերաբերմունքի ընկալման ու ամրապնդման ուղղությամբ:

Ողջունելով Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ներկայացրած նախագծերը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, և առաջիկա տարիների գործողություններն ուղղված են լինելու դրա կանխարգելմանը: Միաժամանակ, ԿԳ նախարարի պաշտոնակատարը կարևորել է իրականացվող ծրագրերի բովանդակությունն ու գործիքակազմը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում