Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Մարտի 1-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրել է Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Դատարանը ցույց տվեց, որ իր վրա ճնշում է գործադրվել։ Շատ բացասական որոշում էր», – նշեց Պողոսյանը՝ ընդգծելով, որ քննիչի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը անհիմն էր, և դատարանն էլ բավարարել է անհիմն որոշումը։